«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ մարզադաշտերում պաշտպանիչ ցանցերի ստեղծումը կբարձրացնի անվտանգության մակարդակը:
Հիշեցնենք, որ այս մտահաղացման հեղինակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Գորդոն Թեյլորն է: Նա կարծում է, որ ցանցը, որը բաժանում է դաշտը տրիբունայից, կօգնի խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին եղավ մանչեսթերյան վերջին դերբիում:
Սակայն Ֆերգյուսոնը այս հարցում այլ դիրքորոշում ունի: Նա կարծում է, որ անվտանգությունը կարելի է բարձրացնել մարզադաշտի աշխատակազմի միջոցով:
-Հաճախակի է պատահում, որ երկրպագուները ֆուտբոլիստների ուղղությամբ տարբեր իրեր են նետում: Այդպես պատահեց «Չելսիի» դեմ խաղում, այդպես եղավ նաև վերջին դերբիում:
Սակայն ինձ թվում է, որ այդ ցանցը չի ապահովի ֆուտբոլիստների անվտանգությունը: Խնդիրը կարելի է լուծել անվտանգության աշխատակազմի միջոցով,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Independent-ը: