Մադրիդյան ակումբը չի ցանկանում սպասել մինչև ամառ, որպեսզի ձեռք բերի «Տոտտենհեմի» տաղանդավոր վինգեր Գարեթ Բեյլին:
Բեյլի հանդեպ «Ռեալի» հետաքրքրությունը հայտնի է վաղուց: Ուելսցու տրանսֆերային գումարը անհանգստացնում էր Ֆլորենտինո Պերեսին: Սակայն այժմ նա որոշել է այնուամենայնիվ կատարել այդ տրանսֆերը:
Ինչպես հաղորդում են մի շարք բրիտանական թերթեր, «Ռեալը» պատրաստվում է Բեյլին ստանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, որը կբացվի հունվարին:
Որպեսզի ստանա 23-ամյա ուելսցուն, «արքայական ակումբի» նախագահը պատրաստ է առաջարկել 70 մլն եվրո: Բացի այդ Մադրիդում Բեյլին սպասվում է բարձր վարձատրությամբ երկարաժամկետ պայմանագիր: