«Էվերթոնի» գլխավր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին այսօրվա իր արարքի համար պետք է որակազրկվի 3 խաղով:
Դրվագը, որ գրավել է Մոյեսի ուշադրությունը, տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում: Ֆելայնին գլխով հարվածեց «Ստոկի» ավագ Ռայան Շոուքրոսին: Սակայն մրցավարը անտեսեց այդ և ոչ մի զգուշացում չարեց բելգիացուն:
-Նա արժանի էր զգուշացման: Ես տեսա թե ինչ տեղի ունեցավ: Այժմ ամեն ինչ կորոշի ֆուտբոլի ասոցիացիան,- ասել է Մոյեսը: BBC