Թեո Ուոլկոտը կմասնակցի այսօրվա «Ռեդինգի» դեմ խաղին: Այս մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ուոլկոտը երեք խաղ է, ինչ դաշտ դուրս չի գալիս, քանի որ վնասվածք ուներ: Այնուամենայնիվ, նա այսօր դաշտ դուրս կգա, այն էլ առաջին րոպեներից:
Վենգերը մտադիր է մինչև դեկտեմբերի վերջը խաղացնել Ուոլկոտին, չնայած առողջական խնդիրներին: Ֆրանսիացի մասնագետը նաև կասկածի տակ է դնում 23-ամյա խաղացողի տեղափոխությունը այլ ակումբ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: