Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում կայացած «Ստոկ Սիթի» 1:1 «Էվերթոն» խաղի 59-րդ րոպեին Մարուան Ֆալայնին նոկդաունի ենթարկեց «Ստոկի» ավագ Ռայան Շոուքրոսին: Սակայն խաղի մրցավար Մարկ Հալսին այդ պահը չարձանագրեց և չպատժեց բելգիացուն: Ինչից հետո Ֆելայնին և Շոուքրոսը ևս երկու անգամ բախվեցին դաշտում:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մինչև երեքշաբթի երեկո ժամանակ է տվել Ֆելայնիին, որպեսզի նա պատասխանի իր դեմ ներկայացված մեղադրանքին: Սակայն «Էվերթոնի» ղեկավարությունը հայտարարություն է արել, որ ֆուտբոլիստը ընդունում է իր սխալը և չի օգտվի բողոքարկելու իր իրավունքից:
Այս պարագայում Ֆելայնին որապազրկման պատճառով չի մասնակցի Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» հաջորդ երեք խաղերին: Մարուանը բաց կթողնի «Վեստ Հեմի», «Ուիգանի» և «Չելսիի» հետ խաղերը: Ֆելայնին նաև ակումբի կողմից տուգանվել է երկու շաբաթվա աշխատավարձի չափով, որը կազմում է մոտ 150 հզր ֆունտ: