«Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է դիտարկել հունվարին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու տարբերակը: Մշտական խաղային պրակտիկայի բացակայության պատճառով Լեսկոտը կարող է լքել «քաղաքայիններին»:
Հաղորդվում է, որ Լեսկոտը կարող է վերադառնալ «Էվերթոն»: Սակայն չի բացառվում, որ ֆուտբոլիստին տեղ հատկացվի հիմնական կազմում, երբ Կոլո Տուրեն մեկնի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: