Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի 2022-2023 թվականների ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրի՝ «Աստոն Վիլլա» և «Էվերթոն» թիմերի հանդիպման տեսությունը, որն ավարտվել է 2-1 հաշվով։
Հանդիպման 31-րդ րոպեյին աչքի ընկավ «Աստոն Վիլլայի» անգլիացի հարձակվող Դենի ԻՆգսը։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում Էմիլիանո Բուենդիան կրկնապատկեց «առյուծների» առավելությունը։ Սակայն 2 րոպե անց Լյուկա Դինի ինքնագոլը լարվածության մեջ պահեց բոլոր երկրպագուներին մինչ մրցավարի վերջնական սուլիչը։
«Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստները հաղթեցին շատ դժվարին պայքարում։ Դաշտի տերերն ունեին առավելություն և կարողացան իրացնել իրենց հնարավորությունները։
Հիշեցնենք, որ առաջնության մրցաշարային աղյուսակում հանդիպումից առաջ թիմերն ունեին նման ցուցանիշներ՝ «Աստոն Վիլան» 0 միավորով 18-րդ տեղում էր, իսկ նրանց մրցակից «Էվերթոնը» 0 միավորով 14-րդ տեղում էր: