«Չելսին» հայտարարել է, որ բաժանվում է կիսապաշտպան Ռոս Բարքլիից «կողմերի փոխադարձ համաձայնությամբ»։
2018 թվականի հունվարին հարազատ «Էվերթոնից» տեղափոխվելուց հետո Բարքլին «Չելսիի» կազմում ուղիղ 100 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ խփելով 12 գոլ:
Այնուամենայնիվ, Ռոսը չկարողացավ դառնալ հիմանկան կազմի խաղացող «Սթեմֆորդ Բրիջում», և «ազնվականները» որոշել են այս մրցաշրջանից առաջ հրաժարվել 28-ամյա անգլիացու ծառայություններից:
«Չելսին» չկարողացավ գտնել ակումբ, որը կգնի կամ կվարձակալի Բարքլիին, ուստի «ազնվականները» համաձայնեցին վաղաժամկետ խզել պայմանագիրը Ռոսի հետ:
Բացի այդ, Բարքլիի շաբաթական 200,000 ֆունտ ստերլինգ վարձատրվող պայմանագիրը պետք է ավարտվեր մրցաշրջանի ավարտին: Ենթադրվում է, որ «Չելսին» մի քանի միլիոն փոխհատուցում է վճարել Ռոսին հեռանալու համար: