«Չելսին» հայտարարել է «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու մասին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 10,3 մլն ֆունտ:
Օբամեյանգը երկու տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ՝ վերամիավորվելով «Սթեմֆորդ Բրիջում» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ում նա ճանաչում է Դորտմունդի «Բորուսիայում» միասին աշխատելուց։
33-ամյա գաբոնցուն, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 23 խաղում 13 գոլ է խփել, կոչված կլինի օգնել «կապույտներին» հաղթահարել Ռոմելու Լուկակուի և Տիմո Վերների կորուստը։
Հարկ է նշել, որ Օբամեյանգը «Բարսելոնային» է միացել միայն փետրվարին՝ ազատ գործակալի կարգավիճակով, նախքան սկանդալով հեռանալը «Արսենալից», որի կազմում հանդես էր գալիս 2018 թվականի հունվարից։
«Ես իսկապես երջանիկ եմ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս թիմի մի մասը և չեմ կարող սպասել, թե երբ եմ սկսելու: Պրեմիեր լիգայում ես կիսատ գործեր ունեմ, ուստի լավ է, որ վերադարձել եմ:»,- ասել է Օբամեյանգը։
Բացի այդ, «Արսենալում» չորս տարվա ընթացքում Օբամեյանգը խփեց 68 գոլ և նվաճեց Անգլիայի գավաթը։ Մինչ ակումբից հեռանալը Պիեր-Էմերիկին զրկեցին ավագի թևկապից և հեռացրին մարզումներից և հանդիպումներից՝ կրկնվող սխալ պահվածքի համար։