«Արսենալը» ոչ մի դեպքում չպետք է կորցնի Թեո Ուոլկոտին: Նման կարծիք է հայտնել «Արսենալի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմպբելը:
-Թեոն շատ կարևոր խաղացող է «ազնվականների» համար: Մեծ հիմարություն կլինի նրան վաճառելը: Ակումբի ղեկավարության փոխարեն ես ամեն ինչ կանեի նրան թիմում պահելու համար:
Ըստ Քեմբելի` չարժի հենց այնպես հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիսնտներից, քանի որ նրանք ուզում են նոր պայմանագիր և ավելի մեծ գումար: Վերջին ժամանակներում ակումբն արդեն կորցրել է շատ հիմնական խաղացողների:
-Առաջ ակումբը լքում էին նրանք, ովքեր 30 անց էին: Այսօր նրանք հեռանում են, երբ կարիերայի գագաթնակետին են գտնվում,- նշել է Սոլը:
-Վենգերը պետք է հասկանա, որ տրանսֆերային շուկան փոխվել է: Եթե 10 տարի առաջ հնարավոր էր գնել ֆուտբոլիստի 500 հազար ֆունտով, այնուհետև վաճառել 20 մլն-ով, ապա այժմ Թեոյի նման երիտասարդը կարժենա ոչ թե 500 հազար, այլ 7 մլն: BBC