«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են «Շախտյորի» ֆուտբոլիստ Ֆերնանդինյոյի համար:
Ավելի վաղ «Սիթին» հայտարարել էր` Ֆերնանդինյոյի տրանսֆերը գործնականում լուծված է: Սակայն այժմ «մանկունյացիները» նույնպես մտան պայքարի մեջ բրազիլիացի խաղացողին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ըստ այդ պարբերականի` «Յունայթեդը» պատրաստ է վճարել 20 մլն եվրո: