Բո Սվենսոնը համալրել է «Բրայթոնի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակը։
Ներկայումս «Բրայթոնը» փոխարինող է փնտրում Գրեհեմ Փոթերին, ով նախորդ շաբաթ մեկնել էր «Չելսի»։ «Ճայերը» կարող են ժամանակ տրամադրել, քանի որ նրանք չեն խաղում այս շաբաթ և իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 1-ին «Լիվերպուլի» դեմ:
Մեկ այլ թեկնածու, որին դիտարկում են «Բրայթոնի» սեփականատեր Թոնի Բլումը և գործադիր տնօրեն Փոլ Բարբերը, Սվենսոնն է, ով մեծ ուշադրություն է գրավել «Մայնցում» իր աշխատանքով, հայտնում է BBC-ն:
Բոն «Մայնցը» մարզում է 2021 թվականի հունվարից, երբ գերմանական թիմին սպառնում էր դուրս մնալը Բունդեսլիգայից։ Անցած մրցաշրջանը 43-ամյա դանիացին ավարտել է ութերորդ տեղում, իսկ այժմ իր թիմի հետ վեցերորդ տեղում է՝ երկու միավորով հեռու լինելով Չեմպիոնների լիգայի գոտուց։