«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հարձակվող Ջեյմի Վարդիին կոչ է արել լինել «իր լավագույն տարբերակը»։
Վարդին եղել է «Լեսթերի» լավագույն ռմբարկուն նախորդ յոթ մրցաշրջաններում, և Ջեյմիի վատ մարզավիճակը պատճառներից մեկն է, որ «աղվեսները» այսքան վատ են մեկնարկել մրցաշրջանը:
Վարդին դեռ չի բացել իր գոլերի հաշիվն այս մրցաշրջանում, բայց Ռոջերսը հուսով է, որ իր վետերանը կվերագտնի իր խաղը:
«Ջեյմին հասկանում է իր վիճակ: Հունվարին նա դառնում է 36 տարեկան, և նա գիտի, որ չի կարող հավերժ խաղալ: Մենք պարզապես պետք է կառավարենք նրա վիճակը, որպեսզի նա լինի իր լավագույն տարբերակը»:
«Երբ ես եկա այստեղ 2019-ին, մարդիկ նրան դուրս էին գրել ակումբից, բայց նա հսկայական օգուտ է տվել մեզ այս տարիների ընթացքում»:
«Երբ գալիս է ժամանակը, և դու նախկինի պես չես, դա մարտահրավեր է դառնում ցանկացած խաղացողի համար, հատկապես բարձր մակարդակի խաղացողների համար: Միշտ դժվար է դա ընդունել: Այնուամենայնիվ, պետք է փորձել աջակցել թիմին և անձնակազմին: Ինչպես նաև փորձել անել առավելագույնը, երբ քեզ խնդրում են խաղալ»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: