«Ռեդ Բուլի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդն անձամբ է հաստատել, որ չի տեղափոխվելու «Չելսի»:
Ֆրեյնդը «Չելսիի» թիվ մեկ թեկնածուն էր մարզական տնօրենի թափուր պաշտոնի համար: Նախկինում խոսվում էր, որ Քրիստոֆն արդեն բանավոր համաձայնություն է տվել «կապույտների» սեփականատեր Թոդ Բելիին։
Այսօր, սակայն, ինտրիգը վերջնականապես ավարվեց։ Ֆրեյնդը հաստատեց «Չելսիի» հետաքրքրությունը, բայց ի վերջո որոշեց մնալ Զալցբուրգում:
«Ինչպես արդեն հաստատել եմ իմ հարցազրույցներում, «Չելսին» հետաքրքրված էր ինձնով»:
«Երբ հետաքրքրվում են նման մեծ ակումբից, դա պատիվ է ինձ և իմ աշխատանքի համար «Ռեդ Բուլում», ինչպես նաև դառնում է մի հանգամանք, որը ստիպում է մտածել: Բայց ես եկել եմ այն եզրակացության, որ ես այստեղ լավագույն ձեռքերում եմ, և որ ակումբ փոխելու կարիք չունեմ»։
«Մենք գտնվում ենք շատ ինտենսիվ փուլի մեջ և կարևոր խնդիրներ ունենք Ավստրիայի Բունդեսլիգայում լուծելու, Գավաթում և Չեմպիոնների լիգայում, և ես ամբողջությամբ կենտրոնացած եմ դրա վրա»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում The Independent-ը։