Լիգայի գավաթի փլեյ-օֆֆ ֆուլում «Չելսին» հաղթահարեց «Լիդսի» արգելքը: Չնայած, որ «ազնվականները» առաջին խաղակեսը զիջեցին 1:0 հաշվով, սակայն կարողացան հաղթել Չեմպիոնշիպը ներակայացնող ակումբին: Առաջին խաղակեսում դաշտի տերերին առաջ մղեց Լուսիանո Բեկկիոն՝ 1:0:
Երկրորդ խաղակեսի սկզբին Խուան Մատան հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Ինչից հետո առավելությունն անցավ «կապույտներին»: 64-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը, իսկ 2 րոպե հետո Վիկտոր Մոզեսը գրավեցին «Լիդսի» դարպասը:
Խաղավարտին «Չելսին» ևս երկու գնդակ խփեց: Աչքի ընկան Էդեն Ազարը և Ֆերնանդո Տորրեսը:
Գոլեր. Բեկկիո՝ 36ր, Մատա՝ 47, Իվանովիչ՝ 64, Մոզես՝ 66, Ազար՝ 81ր, Տորրես՝ 83ր