«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացատրել է, թե ինչու Կազեմիրոն չի հայտնվում մեկնարկային կազմում:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ կիրակնօրյա կայացած դերբիում «Յունայթեդի» մեկնարկային կազմից դուրս մնաց ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուն, այլև Կազեմիրոն, ում «կարմիր սատանաները» անցյալ ամառ 70 միլիոն ֆունտով գնեցին «Ռեալից»:
Ըստ Տեն Հագի՝ դա բացառապես Սկոտ Մակտոմինեյի հիանալի մարզավիճակի շնորհիվ է, որ Էրիկը չհամարձակվեց նրան ուղարկել պահեստայինների նստարան Պրեմիեր լիգայում չորս հաղթանակների շարքից հետո։
«Դա ոչ մի կապ չունի Կազեմիրոյի հետ, այդ ամեն ինչը կապված է Սկոտի հետ»:
«Վստահ եմ, որ Կազեն իսկապես կարևոր դեր կխաղա: Մենք գիտենք, թե որքան փորձ ունի նա և ինչ գավաթներ է նվաճել»:
«Մարզումների ժամանակ մենք տեսնում ենք, որ նա կարող է օգտակար լինել, և նա իսկապես կարևոր խաղացող կլինի այս թիմի համար: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- Տեն Հագին է մեջբերում Sky Sports-ը։