«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը շնորհավորել է իր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ակումբային մակարդակում 700 գոլի նշաձողին հասնելու կապակցությամբ։
Ստիպված լինելով փոխարինման դուրս գալ կիրակի օրը կայացած Պրեմիեր լիգայի «Էվերթոնի» դեմ խաղի առաջին խաղակեսում՝ Ռոնալդուն 2-1 հաշվով հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»:
Այս գոլը Կրիշտիանուի համար առաջինն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ինչպես նաև 700-րդ ակումբային կարիերայում։ Տեն Հագը վստահ է, որ այժմ 37-ամյա պորտուգալացին ավելի կանոնավոր կխփի։
«Դա իսկապես տպավորիչ է: Երբ դու 700 գոլ ես խփում, դա հսկայական ձեռքբերում է: Ես շատ ուրախ եմ նրա համար, շնորհավորում եմ նրան այս նվաճման համար, ինչպես նաև ուրախ եմ, որ սա նրա առաջին գոլն է այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակներում նա պետք է սպասեր այս գոլին, բայց վստահ եմ, որ ավելին կլինի»:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացողի դա պետք է: Նույնիսկ եթե դու լավագույնն ես աշխարհում, քեզ դա պետք է, քեզ գոլեր են պետք: Ես աշխատել եմ շատ ռմբարկուների հետ, և նրանք գոլերի կարիք ունեն ամեն մրցաշրջանում, նրանց պետք է այդ զգացումը, նրանց պետք է այդ գոլային բնազդը»։
«Եթե նրանք մի քանի անգամ խփեն, ապա գոլերն գրանցվում են մեկը մյուսի հետևից, և հանդիպումներն ավելի հեշտ են լինում: Այդպես կլինի նաև նրա հետ»,- Տեն Հագին է մեջբերում The Independent-ը: