«Կրիստալ Փելեսը» թույլտվություն է ստացել Կրոյդոնի շրջանի խորհրդից՝ վերակառուցելու Սելհարթս Պարկը:
26 հազարանոց Սելհարթս Պարկը Պրեմիեր լիգայի ամենափոքր մարզադաշտերից մեկն է, և «Փելեսը» մի քանի տարի աշխատում է այս խնդրի լուծման վրա:
Երեկ «արծիվները» պաշտոնապես հայտարարեցին, որ տեղական իշխանությունները ակումբին թույլտվություն են տվել վերակառուցել Գլխավոր տրիբունան, ինչը թույլ կտա մարզադաշտի տարողունակությունը մեծացնել մինչև 34000 ի:
Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ «Փելեսը» դեռ պետք է գնի վեց տուն և մոտակա հողատարածքը։
The Evening Standard-ը 100 միլիոն ֆունտ ստեռլինգ է գնահատում Գլխավոր տրիբունայի վերանորոգման նախագծի արժեքը: