«Լիդսը» պետք է 21 միլիոն եվրո (18,4 միլիոն ֆունտ ստերլինգ) վճարի «ՌԲ Լեյպցիգին» ֆրանսիացի հարձակվող Ժան-Կևին Օգյուստինի համար, ով ընդամենը կես մրցաշրջան է անցկացրել անգլիական ակումբում:
Օգյուստինը «Լիդսին» միացավ «ՌԲ Լայպցիգից» 2020 թվականի հունվարին վարձավճարով:
2019/20 մրցաշրջանի վերջում «Լիդսը» բարձրացավ Չեմպիոնշիփից, բայց միևնույն ժամանակ նրանք չգնեցին Ժան-Կևինին, ով խնդիրների և վատ մարզավիճակի պատճառով մասնակցեց ընդամենը 3 հանդիպման՝ խաղալով ընդհանուր 48 րոպե:
«Լիդսը» հիմնավորեց այդ որոշումը որպես ֆորսմաժոր՝ կորոնավիրուսային համաճարակի տեսքով, որն ընդհատեց սեզոնը։ «ՌԲ Լայպցիգը» չհամաձայնեց և բողոք ներկայացրեց ՖԻՖԱ-ին:
Այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն «Լիդսին» պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Օգյուստինի համար, սպիտակները դիմել են Մարզական արբիտրաժային դատարան, սակայն այժմ այս ատյանը բռնել է «ՌԲ Լայպցիգի» կողմը, հայտնում է BBC-ն։
Հավելենք, որ այս պահին 25-ամյա Օգյուստինը խաղում է Շվեյցարիայում՝ «Բազելում»: