Միքայել Լանդրոն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Անգլիա: Այս մասին հայտնում է L’Equipe պարբերականը:
Դարպասապահ Լանդրոն ազատ գործակալի կարգավիճակում է և ցանկանում է ռեկորդ սահմանել Ֆրանսիայի առաջնությունում` անցկացնելով 600-ից ավել հանդիպում: Սակայն նա համաձայնել է տեղափոխվել «Չելսի»:
Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Ֆրանսիա Լանդրոյի հետ պայմանագիր կնքելու համար:
«Չելսին» այսպիսով ձեռք է բերում Պետր Չեխին համապատասխան փոխարինող: