«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին հորդորել է հեռանալ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո:
Սաութգեյթը մարզում է անգլիացիներին 2016 թվականի սեպտեմբերից և ունի պայմանագիր մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Այնուամենայնիվ, Կարագերը կարծում է, որ Գարեթը պետք է սահմանափակվի երեք խոշոր միջազգային մրցաշարերով:
«Եթե ես լինեի Գարեթ Սաութգեյթի տեղը, Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանայի իմ զբաղեցրած պաշտոնից»:
«Հուսով եմ, որ Անգլիան բավական բարձր մակարդակով հանդես կգա, որպեսզի Սաութգեյթը ինքնուրույն կայացնի այդ որոշումը»:
«Նա մինչ այժմ հիանալի աշխատանք է կատարել և առնվազն արժանի է հեռանալ իր նախաձեռնությամբ, երբ զգում է, որ ճիշտ ժամանակն է: Նա բավականաչափ խելացի է զգալու տրամադրության փոփոխությունը վերջին ամիսների ընթացքում:»,- ասել է Կարագերը The Telegraph-ին: