Ռոնալդույի տված սկանդալային հարցազրույցից հետո՝ իր ճակատագիրը «Մանչեսթեր Յունայթեդում» կախված է Ջոել Գլեյզերից։
Երկուշաբթի օրը Գլեյզերը հանդիպում ունեցավ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի, գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդի և սպորտային տնօրեն Ջոն Մուրտոյի հետ՝ քննարկելու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ռոնալդուի ճակատագիրը չի որոշի Տեն Հագը, ում Կրիշտիանուն մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ, և ոչ էլ ակումբի ղեկավարները, այլ անձամբ Գլեյզերը։
Հարկ է նշել, որ Ռոնալդուն քննադատել է նաև Գլեյզերների ընտանիքին։ Կրիշտիանուն մատնանշեց «Յունայթեդի զրոյական առաջընթացը» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո՝ ակումբի հնացած ենթակառուցվածքը, և ասաց, որ սեփականատերերը անտարբեր են իրենց ակտիվների նկատմամբ: