«Արսենալն» իր պատմության մեջ առաջին անգամ նշանակել է սպորտային տնօրեն՝ այդ պաշտոնը վստահելով Էդուին։
2019 թվականի ամառվանից Էդուն աշխատում է որպես «Արսենալի» տեխնիկական տնօրեն։ Նրանք գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ զգալիորեն փոխակերպել են լոնդոնյան ակումբին, որն այժմ գլխավորում է Պրեմիեր լիգան։
Բրազիլացի մասնագետն իր աշխատանքով պաշտոնի բարձրացման է արժանացել և այժմ, բացի իր ընթացիկ պարտականություններից, կստանձնի ակադեմիայի հսկողությունը, որն ուղղակիորեն վերահսկում է «զինագործների» մեկ այլ նախկին խաղացող՝ ի դեմս Պեր Մերտեզակերի։
«Էդուի առաջխաղացումը պաշտոնականացնում է նրա աճող ազդեցությունը մեր ակադեմիայի գործունեության վրա: Մենք անհամբեր սպասում ենք, որ Պերն ու Էդուն միասին աշխատեն առաջին թիմի և ակադեմիայի միջև կապերի ինտեգրման վրա», – ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշեմը: