Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Թրիպերն ԱՄՆ-ի դեմ գոլազուրկ ոչ-ոքին անվանել է «լավ միավոր» իր թիմի համար:
Անգլիան բավականին անատամ ֆուտբոլ խաղաց Քաթարում կայացող Աշխարհի առաջնության խմբային փուլի իրենց երկրորդ խաղում, բայց դա այն պատճառով չէ, որ խաղացողները բավականաչափ ջանք չեն գործադրել, վստահեցնում է Թրիպերը:
«Իհարկե, երկրպագուները ցանկանում են գոլեր տեսնել և հաղթել հանդիպումներում: Բայց ես միայն կարող եմ ասել, որ տղաների նվիրվածությունը լավն է, և մենք յուրաքանչյուր խաղին նվիրվում ենք 100 տոկոսով»:
«Իհարկե, մենք հասկանում ենք նրանց հիասթափությունը, քանի որ մենք չհաղթեցինք հանդիպումը, բայց մենք ամեն ինչ արեցինք, և մեկ միավորը նույնպես լավ արդյունք է»։
«Ցավոք, մենք չհաղթեցինք, բայց դա լավ միավոր է, և մենք անառիկ պահեցինք մեր դարպասը: Դա մեզ համար լավ միավոր է խմբում, և մենք պարզապես առաջ ենք շարժվում: Այժմ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա», – Թրիպիերի խոսքերն է մեջբերում The Independent-ը: