«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը Քաթար ժամանելուց հետո առաջին անգամ մարզվել է Անգլիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ 26-ամյա Մեդիսոնը «Լեսթերի» վերջին խաղում Աշխարհի առաջնության հետ կապված դադարից առաջ վնասել էր ծունկը։
Ջեյմսը ոչ միայն բաց է թողել Իրանի և ԱՄՆ-ի դեմ հանդիպումները, այլև նույնիսկ ընդհանուր խմբում չի մարզվել՝ մինչև այսօր։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ամերիկացիների դեմ գոլազուրկ ոչ-ոքիի հաջորդ օրը Մեդիսոնը սկսել է լիարժեք մարզումները, ինչը նշանակում է, որ նա հնարավորություն ունի երեքշաբթի օրը խաղալ Ուելսի դեմ: