Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը փարատել է անհանգստությունը կոճի խնդիրների հետ կապված:
29-ամյա Քեյնը կապտել է իր կոճը կամ ոտքը՝ անցյալ երկուշաբթի Անգլիայի հավաքականի մեկնարկային խաղում Իրանի դեմ ԱԱ-2022-ի խաղում և նույնիսկ ստիպված է եղել հետազոտություն անցնել Քաթարի հիվանդանոցում:
Հարին մասնակցեց ամբողջ հանդիպմանը Միացյալ Նահանգների դեմ, սակայն եզրափակիչ սուլիչից հետո «Տոտտենհեմի» հարձակվողին տեսել են վիրակապված և ակնհայտորեն ուռած կոճով:
Բարեբախտաբար, անհանգստանալու պատճառ չկա։ Քեյնն ասում է, որ պատրաստ է խաղալ Ուելսի դեմ:
«Սա իմ ոտքն է, և այն ամբողջությամբ լավ է: Ես գիտեմ, որ մարդիկ շատ են խոսում իմ կոճի մասին»:
«Բացարձակապես ոչ մի խնդիր չկա: Լավ էր, որ խաղին ամբողջությամբ մասնակցեցի, և հիմա ես պատրաստ եմ երեքշաբթիին»,- talkSPORT-ին ասել է Քեյնը: