«Չելսին» դիտարկում է «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիին ձեռք բերելու տարբերակը:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» Պրեմիեր լիգայի 14 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով «կապույտները» ԱՊԼ-ի թիմերի երկրորդ կեսում են։
Ընդ որում, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Պրեմիեր լիգայում ընդամենը մեկ անգամ է կարողացել աչքի ընկնել։ Կայ Հավերցում և Արմանդո Բրոյայում նույնպես ռմբարկուի տաղանդը չի արթնացել։
Այս իրավիճակը դրդում է «կապույտներին» հարձակվող ձեռք բերելու մասին մտածել, սակայն շատ ավելի հավանական է, որ լոնդոնյան ակումբը հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել համապատասխան խաղացողի, այլ ոչ թե հունվարին։
Ըստ GiveMeSport-ի, 26 ամյա Թոնին հայտնվել է «Չելսիի» ռադարների վրա՝ զարմանալիորեն չհայտնվելով Անգլիայի հավաքականի աշխարհի առաջնության հայտացուցակում:
Թոնին հիանալի մարզավիճակում է գտնվում այս մրցաշրջանում՝ խփելով 11 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում «Բրենթֆորդի» կազմում: