«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն պատմել է, որ կորցրել է իր տատիկին աշխարհի առաջնության մեկնարկից անմիջապես առաջ։
27-ամյա Շոուն ապացուցել է,որ նա Անգլիայի առանցքային խաղացող է, և Լյուկին հաջողվում է հիանալի ելույթ ունենալ՝ չնայած ընտանեկան վշտին:
«Մրցաշարի մեկնարկից առաջ տատիկս մահացավ, նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ և, ցավոք, կյանքից հեռացավ հենց առաջին խաղից առաջ»:
«Բայց, իհարկե, Գարեթը (Սաութգեյթը) շատ բարի էր ինձ հետ, նա խոսեց ինձ հետ և հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Նա պատրաստ էր ինձ հանգստյան օր տալ»:
«Բայց ես այստեղ եմ, Աշխարհի առաջնությունն այնքան մեծ նշանակություն ունի ինձ համար, և ես չէի ուզում որևէ բան բաց թողնել»,- ասել է Շոուն The Athletic-ին: