«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը լքել է Անգլիայի հավաքականին և վերադարձել տուն։
25 ամյա Ուայթը չի մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնության Անգլիայի առաջին երեք հանդիպումներին և հիվանդության պատճառով բաց է թողել Ուելսի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած մարզումը։
Սակայն Ուայթի հեռանալը անգլիական ճամբարից կապված չէ առողջական խնդիրների հետ։ Բենը տուն է վերադառնում «անձնական պատճառներով» և չի վերադառնա Քաթար, անկախ նրանից, թե Գարեթ Սաութգեյթի թիմը որքան առաջ կգնա մրցաշարում։
«Մենք բոլորս քեզ հետ ենք, Բեն»,- ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ: