«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ Անգլիայի, այսպես կոչված, «ոսկե սերնդի» երեք կիսապաշտպաններից նախընտրում է Փոլ Սքոուլզին։
Ժամանակին Անգլիայի հավաքականն ուներ գերաստղերի իսկական հավաքածու շատ դիրքերում, հատկապես կիսապաշտպանությունում։
Այնտեղ բրիտանացիները ունեին Ֆրենկ Լեմպարդին «Չելսիից», Սթիվեն Ջերարդին «Լիվերպուլից» և Սքոուլզին, որը ներկայացնում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Եվ այս եռյակի մեջ Գվարդիոլան ֆավորիտ ունի։
«Ես շատ հարգում եմ Ֆրենկին և Սթիվենին, բայց Փոլ Սքոուլզն իմ սիրելի կիսապաշտպանն է: Ես սիրում եմ նրան: Կարծում եմ, որ նա ամեն ինչ ուներ: Ուստի ես նախընտրում եմ Փոլ Սքոուլզին»,- ասել է Գվարդիոլան Ռիո Ֆերդինանդի YouTube-ի ալիքում տված հարցազրույցի ժամանակ: