«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
Այս պահին Շոուի գործող պայմանագրին մնացել է վեց ամսից մի փոքր ավելի, ինչը նշանակում է, որ հունվարից Լյուկը կարող է ազատ բանակցել արտասահմանյան ակումբների հետ։
«Յունայթեդն» ունի Շոուի գործող պայմանագիրը 12 ամսով երկարաձգելու տարբերակ, սակայն «կարմիր սատանաները» չեն ցանկանում կորցնել Լյուկին և հույս ունեն նոր պայմանագիր կնքել Լյուկի հետ:
Ըստ կատալոնական Sport-ի, Շոուի պայմանագրային իրավիճակին ուշադիր հետևում է «Բարսելոնան», որը 27 ամյա Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին ընդգրկել է պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու իրենց շորթ ցուցակում:
«Սփոթիֆայ արենան» հուսով է, որ Շոուն հաջորդ ամառ հասանելի կլինի տրանսֆերի համար փոքր փոխհատուցման դիմաց, եթե ոչ անվճար:
Բացի Շոուից, «Բարսելոնան» իր ռադարների վրա է պահում «Բենֆիկայից» Ալեխանդրո Գրիմալդոյին և Դորտմունդի «Բորուսիայից» Ռաֆայել Գերեյրոյին: