«Նյուքասլը» պատրաստ է հունվարին վաճառել ֆուտբոլիստների, ովքեր չեն մտնում գլխավոր մարզիչ Էդդի Հաուի ծրագրերի մեջ։
Անցած տարվա ընթացքում «Նյուքասլը» զգալի փոփոխություններ է կատարել իր կազմում՝ Պրեմիեր լիգայում գոյատևման պայքարից անցնելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի:
Իսկ որոշ խաղացողներ, ովքեր նախկինում եղել են առաջին թիմի անբաժանելի անդամներ, այլևս պետք չեն Հաուին։
Նույնիսկ ավագ Ջամալ Լասելսը, ով Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում ընդամենը երկու անգամ է մեկնարկային կազմում է հանդես եկել, այն խաղացողների թվում է, որոնց համար «Նյուքասլը» պատրաստ է հունվարին առաջարկներ լսել, հայտնում է Football Insider-ը:
«Կաչաղակները» պատրաստ են ազատվել նաև ձախ պաշտպան Ջամալ Լյուիսից և եզրային խաղացողներ Ռայան Ֆրեյզերից և Մեթ Ռիթչիից։