«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Սան զգուշացրել է «կարմիր սատանաներին» հրաժարվել «ՊՍՎ»-ի վինգեր Կոդի Գակպոյից:
«Յունայթեդը» հետաքրքրված էր Գակպոյով անցած ամառվանից և այժմ դիտարկում է Կոդիին, որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող:
Սակայն Սան վստահ չէ, որ 23 ամյա հոլանդացին անմիջապես կխաղա Պրեմիեր լիգայում, և հորդորում է «սատանաներին» սպասել մեկ-երկու տարի։
«Նա շատ լավ խաղացող է և շատ լավ մրցաշրջան է անցկացնում: Նրա խաղը ամենամեծ ասպարեզում ապացուցում է, որ նա կարող է իրեն դրսևորել Պրեմիեր լիգայում: Նա բավական արագ է, գոլեր է խփում իր ակումբի և երկրի համար»:
«Ես կցանկանայի նրան տեսնել այս մակարդակում ևս մեկ-երկու տարի: Ես վստահ չեմ, որ մենք պետք է անմիջապես գնենք նրան, և նա կհամապատասխանի մեզ»:
«Մենք արդեն տեսել ենք Սանչոյի նման հիանալի խաղացողների, ովքեր պայքարում են Պրեմիեր լիգայում: Մենք գիտենք, որ Գակպոն հիանալի խաղացող է, բայց արդյոք «Յունայթեդ» տեղափոխվելը ճիշտ քայլ է նրա զարգացման համար այս պահին»: Սայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։