«Չելսին» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 21 ամյա Կայսեդոյի լավ ելույթը Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Էկվադորի հավաքականի կազմում ուժեղացրել է Պրեմիեր լիգայի երկու խոշոր ակումբների ցանկությունը՝ ձեռք բերելու Մոյսեսին:
Մինչ այժմ, սակայն, ոչ «Չելսին», ոչ «Լիվերպուլը» բանակցություններ չեն վարում Կայսեդոյին գնելու համար, իսկ «Բրայթոնը» չի պատրաստվում բաժանվել իր ծագող աստղից մրցաշրջանի միջնամասում:
«Բրայթոնը» գտնվում է ուժեղ բանակցային դիրքերում, քանի որ Կայսեդոյի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2025 թվականին միայն: Մոյսեսի վաճառքը հաջորդ ամառ ավելի հավանական է թվում, բայց «ճայերը» կխնդրեն նույնքան գումար, որքան Բեն Ուայթի և Մարկ Կուկուրելլայի համար, ովքեր ակումբից հեռացան համապատասխանաբար 50 և 62 միլիոն ֆունտ ստեռլինգով: