«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն հույս ունի հունվարին նախապայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։
«Չելսիում» Կանտեի թիմակից Ժորժինյոին, «Լեսթերից» Յուրի Տիլեմանսին և Մարտին Սուբիմենդիին «Բարսելոնան» դիտարկում է որպես Սերխիո Բուսկետսի փոխարինողներ, ով կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Նգոլոն արդեն որոշ ժամանակ է, ինչ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ և հուսով է, որ կատալոնական ակումբը կընտրի իրեն իրենց շորթ ցուցակում:
Այնուամենայնիվ, Կանտեն ցանկանում է, որ «Բարսելոնան» իր վերաբերյալ որոշում կայացնի արդեն հունվարին, քանի որ Նգոլոն իր ապագայի վերաբերյալ հստակության կարիք ունի։ 31 ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և նա այլ տարբերակներ ունի դիտարկելու:
Բացի այդ, Կանտեի նկատմամբ հետաքրքրությունը, ով այս մրցաշրջանում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել «կապույտների» կազմում, վերագրվում է նաև «Յուվենտուսին» և «Ինտերին»: