«Միլանի» վինգեր Ռաֆայել Լյաոն հայտարարել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել ԱՊԼ-ում :
Այս պահին Լյաոի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, ուստի Ռաֆայելի վաճառքը հունվարին կամ հաջորդ ամռանը շատ հավանական է թվում:
Խոսվում է, որ Լյաոն գլխավորում է «Չելսիի» տրանսֆերային ցուցակը, սակայն հենց հիմա 23 ամյա պորտուգալացին նախընտրում է Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ:
«Այո, ես կցանկանայի ապագայում մեկ այլ առաջնություն խաղալ… Բայց հիմա ես 100 տոկոսով կենտրոնացած եմ «Միլանի» վրա, այն թոփ-ակումբ է, և ես այնտեղ պայմանագիր ունեմ»:
«Ես շատ հանդիպումներ եմ դիտում: Այս տարի ինձ դուր է գալիս «Արսենալը», նրանք շատ լավ են խաղում»,- ասել է Լյաոն Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում: