«Նոթինգհեմ Ֆորեսթի» վինգեր Ջեսի Լինգարդը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե ինչու նախորդ մրցաշրջանում իրեն հնարավորություն չտվեցին «Մանչեսթեր Յունայթեդում»:
2020/21 մրցաշրջանի երկրորդ կեսը «Վեստ Հեմում» վարձավճարով անցկացնելուց հետո Լինգարդը վերադարձավ հայրենի «Յունայթեդ», սակայն Օլե Գունար Սուլշերը դրժեց Ջեսիին տված իր խոստումները։
Լինգարդը մինչ օրս չի հասկանում, թե ինչու էր նա արժանացել նման վերաբերմունքի, ինչի պատճառով էլ անցյալ ամառ ստիպված էր լքել հարազատ ակումբը։
«Չգիտեմ՝ ինչու չխաղացի, չգիտեմ՝ ինչ խնդիր է եղել՝ քաղաքականությո՞ւն, թե՞ այլ բան, դեռ պատասխան չեմ ստացել»։
«Ես նույնիսկ չեմ հարցրել, ավելի լավ է, որ ինչ-որ մեկը հարգանք ցուցաբերի և ասի՝ դրա համար չես խաղում, բայց դա երբեք չի եղել»:
«Դրանք սուտ խոստումներ էին: Ես շատ եմ մարզվել, լավ մարզավիճակում էի և պատրաստ էի խաղալ: Երբ մարզումների ժամանակ քրտնաջան աշխատում ես, իսկ հետո չես խաղում, դա շատ հիասթափեցնող է»,- ասել է Լինգարդը The Telegraph-ին տված հարցազրույցում: