«Տոտտենհեմի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը 33 տարեկանում ավարտեց կարիերան։
Բեյլը հանդիսանում է «Սաութհեմպտոնի» հանրահայտ ակադեմիայի սան, որի համար նա 45 խաղում 5 գոլ է խփել, նախքան 10 միլիոն ֆունտով «Տոտտենհեմ» տեղափոխվելը:
«Տոտտենհեմում» Գարեթը ձախ պաշտպանից դարձավ վինգեր, նախքան 2013 թվականի սեպտեմբերին տեխափոխվեց «Ռեալ» այն ժամանակվա համաշխարհային ֆուտբոլի ռեկորդային 85 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Մադրիդում Բեյլը բազմաթիվ պարգևներ է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի հինգ գավաթ: 2021/22 մրցաշրջանում Գարեթը վարձավճարով վերադարձավ «Տոտտենհեմ»՝ իր ռեկորդը հասցնելով 72 գոլի 237 խաղում «շպորների» կազմում։
Անցած ամառ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո Բեյլը մի որոշ ժամանակ խաղաց նաև Լոս Անջելեսում, սակայն առողջական խնդիրները ստիպեցին նրան ժամանակից շուտ կախել խաղակոշիկները:
Բացի այդ, Բեյլը դարձավ նաև Ուելսի հավաքականի ռեկորդակիրը հանդիպումների և գոլերի քանակով։