«Գայլերը» հայտարարել են «Նիցցայի» կիսապաշտպան Մարիո Լեմինին շուրջ 9 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու մասին:
«Նիցցան» մերժել էր «Վուլվերհեմպտոնի» երկու առաջարկները, նախքան համաձայնության գալը, հայտնում է Daily Mail-ը:
29 ամյա գաբոնցին երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել «գայլերի» հետ՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, և Խուլեն Լոպետեգիի թիմի համար երկրորդ պայմանագիրն է այս տրանսֆերային պատուհանում՝ հարձակվող Մատեուս Կունյայից հետո։
Նշենք, որ Լեմինան լավ ծանոթ է Պրեմիեր լիգային, որտեղ նա իր կարիերայի սկզբում հանդես էր գալիս «Սաութհեմպտոնում» և «Ֆուլհեմում»:
Մարիոն նաև թուրքական «Գալաթասարայում», իտալական «Յուվենտուսում», ֆրանսիական «Մարսելում» և «Լորիենում» խաղալու փորձ ունի: