«Նյուքասլի» հարձակվող Քրիս Վուդը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Նոթինգհեմ Ֆորեսթում»:
Որոշակի պայմանների դեպքում «անտառապահներից» կպահանջվի գնել Վուդին «Նյուքասլից» 15 միլիոն ֆունտով սեզոնի վերջում:
Այսպիսով, Քրիսն ընդամենը 12 ամիս է անցկացրել Սենթ Ջեյմս Պարկում, որտեղ նրան հրավիրել են «Բերնլիից» 25 միլիոն ֆունտ ստեռլինգով։
31 ամյա նորզելանդացին Անգլիայում խաղում է 2008 թվականից, այդ ընթացքում հանդես է եկել նաև «Վեստ Բրոմվիչում», «Բերնլիում», «Բրայթոնում», «Բիրմինգհեմում», «Միլվոլում», «Լեսթերում», «Իպսվիչում» և «Լիդսում»: