«Նյուքասլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոելինտոնը տուգանվել է 29 հազար ֆունտով՝ ալկոհոլի ազդեցության տակ վարելու համար։
Հիշեցնենք, որ Ժոելինտոնին հունվարին բռնացրել էին հարբած վիճակում մեքենա վարելիս՝ «Լեսթերի» դեմ Լիգայի գավաթի խաղում (2-0) գոլ խփելուց և գոլային փոխանցում կատարելուց մեկ օր հետո:
Ինչպես հայտնում է BBC-ն, ֆուտբոլիստի օրգանիզմում ալկոհոլի քանակը գերազանցել է թույլատրվածի շեմը։
Այնուհետև 26 ամյա բրազիլացուն ձերբակալել է ոստիկանությունը և հունվարի 26-ին ծանուցում ուղարկել «Նյուքասլի» Մագիստրատուրայի դատարան։
Այսօր դատարանը Ժոելինտոնին, ով ընդունել է իր մեղքը, պատժել է տուգանքով՝ մեկ տարով զրկելով վարորդական իրավունքից։ Այդ ժամկետը կարող է կրճատվել մինչև ինը ամիս, եթե «կաչաղակների» առաջատարը վերականգնողական կուրս անցնի։
Հավելենք, որ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն այս միջադեպից հետո Ժոելինտոնին չհեռացրեց մեկնարկային կազմից։