«ՊՍԺ»-ն բանակցություններ է վարում «Չելսիի» վինգեր Հակիմ Զիեշին ձեռք բերելու համար:
«Չելսին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացրել է իր եզրերը Միխայիլ Մուդրիկի և Նոնի Մադուեկեի օգնությամբ, այնպես որ «ազնվականների» մարզիչ Գրեհեմ Փոթերը չի կանգնի Զիեշի ճանապարհին:
«Չելսին» և «ՊՍԺ»-ն լավատեսորեն են տրամադրված Հակիմի վարձակալության հարցում, հայտնում է Evening Standard-ը, սակայն պարզ չէ, թե արդյոք ֆրանսիական կողմը մրցաշրջանի վերջում կստանա 29 ամյա մարոկկացուն գնելու տարբերակ:
Զիեշը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, այս մրցաշրջանում ռոտացիոն խաղացող է և Պրեմիեր լիգայում «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում։