«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացատրել է կիսապաշտպան Մարսել Զաբիցերի հրավերը իր թիմ։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերին:
Ըստ Տեն Հագի, Մարսելը կօգնի իր թիմին հաղթահարել վնասվածքները կիսապաշտպանությունում: Էրիկը ակնկալում է, որ 28 ամյա ավստրիացին անմիջապես կսկսի օգուտ տալ իր թիմին:
«Ես այս խաղացողին վաղուց եմ ճանաչում՝ սկսած «Զալցբուրգից»: Որտեղ նա հիանալի էր հանդես գալիս, ուստի ես ակնկալում եմ, որ նույնը նա կանի այստեղ»:
«Կարծում եմ, որ նա հիանալի վերաբերմունք ունի, նա ճիշտ տարիքում է, և ես վստահ եմ, որ այս հնարավորությունը նրան մեծ մոտիվացիա կտա, և նա մեզ համար ուժեղ խաղ կցուցադրի»:
«Մենք շատ գոհ ենք այս տրանսֆերից, քանի որ այն մեզ անհրաժեշտ էր Դոնի Վան դե Բեկի, Քրիստիան Էրիկսենի և Սկոտ Մակտոմինեյի վնասվածքների ֆոնին»:
«Կիսապաշտպանների պակաս ունենք, տրանսֆերային պատուհանի վերջին օրը դժվար է մեծ խաղացող ձեռք բերել, բայց մենք կարողացանք»,- Տեն Հագին է մեջբերում Daily Mirror-ը։