«Էվերթոնից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան սխալմամբ շնորհավորել է «Բերնլիին» հաղթանակի կապակցությամբ:
«Բերնլիի» նախկին մարզիչ Շոն Դայչի նորամուտը «Էվերթոնում» նշեց Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալի» նկատմամբ հաղթանակով:
Գուդիսոն Պարկում կայացած հանդիպման միակ գոլը խփեց Ջեյմս Տարկովսկին։ Այս երկու խաղացողներն էլ Դայչի նախկին խաղացողներն էին «Բերնլիում», այնպես որ Արտետան մի պահ մոռացավ, թե ով է իր թիմի դեմ խաղում:
«Պետք է արժանին մատուցել «Բերնլիին»: Կարծում եմ, որ նրանք շատ լավ խաղ ցուցադրեցին և նրանք արժանի են շնորհավորանքների»:
«Այնպես էին խաղում, որ անընդհատ կոտրում էին մեր խաղը, և բավականին հաստատակամ էին»։
«Երբ գնդակը օդում էր, մենամարտերում և ստանդարտներով, պետք է լինել շատ լավը, հուսալի և չանջատվել խաղից: Այսօր մենք բավական լավը չէինք դրանում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում talkSPORT։