«Տոտտենհեմը» կորցրել է 42,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հովանավորչական պայմանագիրը, նախքան այն ուժի մեջ մտնելը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տեղեկություններ կային, որ «Տոտտենհեմը» պատրաստվում է երեք տարվա պայմանագիր կնքել Հարավաֆրիկյան տուրիզմի խորհրդի հետ։
Պաշտոնյաների մտադրությունն արտերկիր ուղարկել գրեթե մեկ միլիարդ հարավաֆրիկյան ռանդ, երբ երկիրը տառապում է էլեկտրաէներգիայի խափանումներից և քաղցրահամ ջրի պակասից, մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ժողովրդական զայրույթի պատճառով գործարքը ձախողվել է, և այժմ «Տոտտենհեմը» ստիպված է այլ կոմերցիոն գործընկեր փնտրել։
Բացի այդ, Deloitte-ի վերջին զեկույցում ասվում է, որ անցած մրցաշրջանում «շպորները» մեծացրել է իրենց եկամուտը կոմերցիոն գործունեությունից 117-ից մինչև 215 միլիոն եվրո: Սա գրեթե 50 միլիոն եվրոյով ավելի է, քան հարևան «Արսենալինը»։