«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ դարպասապահ Միխել Վորմը վերջնականապես ապաքինվել է և պատրաստ է միանալ թիմին: Վորմը կարող է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին, որը տեղի կունենա այսօր:
Հոկտեմբեր ամսին «Սիթիի» դեմ խաղում Վորմը վնասվածք ստանալով բաց թողեց երկու ամիս: Վորմի բացակայության պայմաններում «կարապների» դարպասը պաշտպանեց Ջերարդ Թրեմելը:
-Միխելը արդեն մարզվում է ամբողջ ծրագրով, այնպես որ նա նորից մեր շարքերում է: Ես չեմ ասում, որ նա անպայման կխաղա, բայց նա պատրաստ է,- հայտնել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Լուդրուպը: BBC