«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչի համար առաջնային խնդիրը նոր պայմանագիր կնքելն է դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ:
Փիքֆորդը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Էվերթոնի» հետ, իսկ Ջորդանի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի:
Ըստ The Sun-ի, «իրիսները» նախկինում չէին ցանկանում Անգլիայի հավաքականի 1-ին համարին ավելի շատ վճարել, քան տարեկան 5 միլիոն ֆունտ ստեռլինգը:
Այնուամենայնիվ, Դայչը «Էվերթոնի» ղեկավարներից պահանջել է 28 ամյա Փիքֆորդին տալ իր ուզած աշխատավարձը, որը մոտ երկու անգամ ավելի է։
Փիքֆորդի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են «Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք պատրաստ կլինեն կոնկրետ քայլեր ձեռնարկել, եթե Փիքֆորդը մինչև մրցաշրջանի ավարտը նոր պայմանագիր չկնքի։