«Ասթոն Վիլան» ակնկալում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկներ ստանալ իր դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի համար։
Մարտինեսը Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկի համբավ է վաստակել «առյուծների» կազմում ցուցադրած իր խաղով «Արսենալից» տեղափոխվելուց հետո: Արգենտինայի հավաքականի հետ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելով՝ Էմիլիանոն միայն բարձրացրեց իր կարգավիճակը։
Վերջերս տված հարցազրույցում Մարտինեսն ակնարկել է Բիրմինգհեմից հեռանալու մասին՝ ասելով, որ այժմ ունի այն մակարդակը, որ «խաղա Չեմպիոնների լիգայում և փորձի հաղթել այն»:
Իրավիճակը ստիպում է «Վիլայի» մարզիչ Ունայ Էմերիին գտնել փոխարինող 30 ամյա արգենտինացու հետ բաժանվելու դեպքում, հայտնում է Daily Mail-ը:
Այնուամենայնիվ, «Ասթոն Վիլան» լիովին վերահսկում է իրավիճակը, քանի որ 2022 թվականի հունվարին Մարտինեսը նոր պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։