«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի վրա «Տոտտենհեմի» դեմ խաղի վերջում հարձակված երկրպագուն չորս տարով որակազրկվել է ֆուտբոլից:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, երբ «Արսենալը» իր դաշտում հաղթեց հարևաններին (0:2), Ռեմսդեյլի վրա թիկունքից հարձակվեցին: Երկրպագուն ցատկել է գովազդային վահանակի վրայով և ոտքով հարվածել Աարոնին:
Պարզվել է, որ կռվարարը 35 ամյա Ջոզեֆ Ուոթսն է, ով այսօր ներկայացել է Uxbridge Magistrates-ի դատարան: «Տոտտենհեմի» երկրպագուն լիովին ընդունել է իր մեղքը, ինչպես նաև ասել է, որ խաղից առաջ վեց լիտր գարեջուր է խմել և խաղադաշտում չորս մետաղադրամ է նետել։
Հայտարարության մեջ, որը դատարանին ընթերցվել է տուժող կողմը, ասվում է, որ Ռեմսդեյլի մեջքին հասցված հարվածը ծանր է եղել, սակայն Աարոնի մարմնի վրա հետքեր չեն հայտնաբերվել։
Արդյունքում Ուոթսին չորս տարով արգելեցին ներկա գտնվել ֆուտբոլային խաղերի։ Դատարանը Ջոզեֆին դատապարտել է նաև հասարակական աշխատանքի և պարտավորեցրել Ռեմսդեյլին վճարել 100 ֆունտ ստերլինգ փոխհատուցում, հայտնում է BBC-ն։