«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը բացահայտել է Սեզար Ասպիլիկուետայի վնասվածքի մանրամասները։
Շաբաթ օրը «Սաութհեմպտոնից» կրած 0-1 պարտությունը «Չելսիի» համար ավելի վատ ընթացք ունեցավ Ասպիլիկուետայի վնասվածքի պատճառով:
Սեզարը, ով կարճ ժամանակով կորցրել էր գիտակցությունը, նույնիսկ թթվածնային դիմակի կարիք ուներ, և 10 րոպե բուժօգնությունից հետո 33 ամյա իսպանացին պատգարակով լքեց Սթեմֆորդ Բրիջ մարզադադաշտը։
Մարզադաշտից Ասպիլիկուետային անմիջապես տարել են հիվանդանոց, սակայն արդեն գիտակից վիճակում։
«Նա գտնվում է հիվանդանոցում: Նա գիտակցությունը տեղում է և խոսել է իր կնոջ հետ: Իհարկե, սկզբում մենք շատ անհանգստացանք: Կարծում եմ, որ նա կորցրեց գիտակցությունը: Դա տագնապալի և սարսափելի դեպք էր», – Փոթերի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: